Մոսկվայում կհանդիպեն Լավրովն ու Բայրամովը
Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դեկտեմբերի հինգին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կընդունի Ադրբեջանի ԱԳ նախարարին, որն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում»,-ասել է դիվանագետը՝ ավելացնելով, որ նախարարները քննարկելու են այս տարվա փետրվարին երկու երկրների նախագահների միջև ստորագրված հռչակագրի համատեքստում երկկողմ համագործակցության հարցեր։
Զախարովայի խոսքով, նախատեսվում է, որ կքննարկվեն տարածաշրջանային ու միջազգային օրակարգին վերաբերող այլ հարցեր։
«Հատուկ ուշադրություն է դարձվելու 2020 թ. Նոյեմբերի 9-ին, 2021 թ. Հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին, ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ին բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների քննարկմանն ու կատարմանը։ Դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորում»,-ասել է նախարարության ներկայացուցիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին