«Լավ չեք աշխատում, արա՛»․ Վրթանեսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Օկուպացիոն վարչակարգի չինովնիկները շատ են սիրում դժգոհել Հայաստանում աշխատանքի ցածր արտադրողականությունից... Թե բա լավ չեք աշխատում, հայե՛ր։
Ու երբեք չեն խոսում այն մասին, որ աշխատանքի արտադրողականությունը գալիս է նաև ենթակառուցվածքների ու պետական համակարգի որակից։
Օրինակ՝ եթե ամիսներով կամ տարիներով պիտի սպասես հերթի մանկապարտեզում։
Օրինակ՝ եթե դուրս ես գալիս գործով տեղ ու էս մեր փոքր քաղաքում օրը ցերեկով փակ փողոցի պատճառով 3 կիլոմետրը անցնում ես 40 րոպեում։ Կամ 50 րոպե ավտոբուս ես սպասում կանգառում։
Օրինակ՝ եթե օրվա կեսն անցնում է անիմաստ հերթերում, որոնք առաջացել են այս կամ այն անասուն «բարեփոխումի» պատճառով։
Օրինակ՝ երբ թշնամուն տվել ես քո երկրի ճանապարհը ու հիմա ստիպված ես 2 անգամ ավելի երկար գնալ շատ ավելի վատ՝ մեկ ու մեջ փլվող ճամփով։
Օրինակ՝ եթե օրերով փորձում ես բուժօգնություն ստանալ, իսկ քեզ պինգ-պոնգի շարիկի պես մի կաբինետից մյուս կաբինետ են գլորում ու ոչ ոք վիզ չի առնում իրականում ստից առողջական խնդիրը լուծել։
Օրինակ՝ երբ ստիպված ես վատ դպրոցների պատճառով օրական 3-4-5 ժամ էլ երեխայի հետ տանը պարապել։ Կամ էլ լրացուցիչ տանել կրկնուսույցի մոտ՝ ծախսելով փող ու ժամանակ։
Օրինակ՝ երբ հա՛մ վճարում ես բարձրագույն կրթության համար, հա՛մ գործատուն ստիպված է լինում ինստիտուտը նոր ավարտած իր աշխատողին զրոյից սովորեցնել ամեն ինչ։
Եւ այլն, և այլն, և այլն...
Բոլոր համակարգերի մաման լացացնում են, հետո տեղներից ելնում ու լկտիաբար հայտարարում. «Լավ չեք աշխատում, արա՛»»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին