Օջալանը դատի է տվել Հունաստանին
Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Հունաստանին դատի տալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Բանն այն է, որ 1998-ին, երբ Օջալանը դիմել էր Հունաստանին ապաստան տրամադրելու խնդրանքով, 1999-ի փետրվարին Քենիայում գտնվելիս ձերբակալվել և հանձնվել է թուրքական իշխանություններին։ Այդ ամենի համար Օջալանը մեղադրում է Հունաստանին։
Ինչպես գրում է «DW» լրատվամիջոցի թուրքալեզու բաժինը, Օջալանի փաստաբանները մարդու իրավունքների կոնվենցիային անհամապատասխան մի շարք կետեր են հայտնաբերել, որոնք վերաբերել են Օջալանի կյանքի այն շրջանին, երբ նա գտնվելիս է եղել Հունաստանում։
2008-ի դեկտեմբերի 4-ին Օջալանը դիմել էր Աթենքի վարչական դատարան և պնդել, որ 1999-ի որոշումները հակասում են «երկու անգամ ապաստանի համար դիմող անձին մերժելու անհնարինության մասին» օրենքին, որի շրջանակներում պահանջել էր 20.500 եվրո ֆինանսական փոխհատուցում։ Այն մերժվել էր Աթենքի վարչական դատարանի կողմից 2017թ-ի հունվարի 30-ին։
Հունական կողմը դատական որոշման մեջ նշել էր, որ հունական կառավարության վարած քաղաքականության վարչադատական իրավասությունից դուրս է այս խնդիրը և հունվարի 29-ից մինչև փետրվարի 15-ը չի եղել հարմար ժամանակ Օջալանին ապաստան տալու հայցն ուսումնասիրելու համար, դրանից բացի՝ հետախուզության անձնակազմի սխալների համար պետությունը պատասխանատվություն չի կրում։
Ըստ լրատվականի՝ ավելի վաղ ՄԻԵԴ-ը հունական կառավարությանը հարցում է արել, թե արդյոք հույն գործակալների կողմից է Օջալանը հանձնվել Թուրքիային։ Կողմերն ունեն 12 շաբաթ իրենց տեսակետները ՄԻԵԴ ներկայացնելու համար։ Այս պատասխանի հիման վրա 2023-ին արդեն ՄԻԵԴ-ը կհրապարակի իր որոշումը։
Ակնկալվում է, որ դատական լսումներ ևս կլինեն։
Հարակից հրապարակումներ`
- «Առաջնորդ Օջալանին՝ ազատություն, Իսկ Քուրդիստանին՝ կարգավիճակ»․Բողոքի ակցիա ՝ Հունաստանում
- Թուրք սյունակագիրը ներկայացրել է մի դրվագ Օջալանի դատավարությունից՝ նրա հայ լինելու հարցադրման մասին
- Օջալանն իր աջակիցներին կոչ է արել դադարեցնել հացադուլը