Reuters. Լեհաստանը նախատեսում է ուկրաինացի փախստականներին պարտավորեցնել վճարել բնակարանների համար
Լեհաստանում ցանկանում են ուկրաինացի փախստականներին պարտավորեցնել վճարել պետության կողմից տրամադրվող բնակարաններում ապրելու համար, փոփոխությունները կարող են ուժի մեջ մտնել գարնանը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Լեհաստանի իշխանություններին։
Լեհաստանի կառավարությունը որոշել է, որ կոլեկտիվ կացարաններում 120 օր ապրելուց հետո Ուկրաինայի տարածքից փախստականներից կպահանջվի փոխհատուցել կացարանի և սննդի արժեքի 50%-ը։ Ընդգծվում է, որ նրանք ստիպված կլինեք վճարել օրական մինչև 40 զլոտի (3000 դրամ):
Այն դեպքում, երբ ուկրաինացի փախստականները մնում են ավելի քան 180 օր, ապա ստիպված կլինեն վճարել ծախսերի 75%-ը, բայց ոչ ավելի, քան 60 զլոտի (4500 դրամ):
Նախատեսվում են արտոնություններ բնակարանի համար չվճարելու համար, որից հղիներիը և նրանք, ովքեր հիվանդության կամ տարիքի պատճառով չեն կարողանում վճարել։
Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա մարտի 1-ից։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպան հոգնել է ուկրաինացի փախստականներից
- Bild. Գերմանիայի հյուսիսում անհայտ անձինք այրել են Ուկրաինայից փախստականների համար նախատեսված ապաստարանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան