«Միսս Երկիր» մրցույթում առաջին անգամ հաղթել է Կորեայի ներկայացուցիչը
«Միսս Երկիր-2022» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Հարավային Կորեայից Մինա Սյու Չոյը։ Այս մասին հայտնում է »Լենտա.ռու»-ն։
Նա դարձել է առաջին կորեուհին, ով հաղթել է մրցույթում։
Ժյուրիի անդամները նաև «Միսս Օդ», «Միսս Ջուր», «Միսս Կրակ» տիտղոսներ են շնորհել, համապատասխանաբար, Ավստրալիայի, Պաղեստինի և Կուլումբիայի ներկայացուցիչներին:
Լավագույն 8-ում ընդգրկվել են նաև Զիմբաբվեի, Բելգիայի, Պուերտո Ռիկոյի և Նիդեռլանդների ներկայացուցիչները։
Մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին Ֆիլիպիններում։ Մասնակցել են 86 երկրների ներկայացուցիչներ։ 2021 թվականին Բելիզից Դեստինի Վագնը դարձել է «Միսս Երկիր» մրցույթի հաղթողը։ Հենց նա է թագը հանձնել իր իրավահաջորդին։