Հայաստանին վերադարձված զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը սկսված է, ընթանում են փորձաքննություններ. Ավանեսյան
Ադրբեջանի կողմից նոյեմբերի 28-ին Հայաստանին վերադարձված հայ զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը սկսված է, այս պահին ընթանում են փորձաքննություններ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ ընդհանուր փորձաքննությունները մեկ շաբաթվա ընթացքում ավարտվում են, որից հետո արդյունքներն ուղարկվում են քննչական կոմիտե։ Նախարարն ասաց, որ ավելի վաղ Հայաստանին փոխանցված դիերի նույնականացումն ավարտված է, բոլորը հուղարկավորվել են։
Ինչ վերաբերում է նոյեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակին, Ա. Ավանեսյանն ասաց, որ վիճակը մտահոգիչ չէ։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն սկսել է Ադրբեջանի կողմից Հայաստանին վերադարձված հայ զինծառայողի դիերի նույնականացման գործընթացը
- Արմեն Աշոտյան. 13 զինվոր…13 լույս, որ իրականում ավելի պայծառ են ու վառ, քան Երևանի փողոցներում տեղադրվող ձեր բոլոր զանգուլակները
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 13 հայ զինծառայողի մարմին. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան