Վենետիկի բիենալեի ավելի քան 800 հազար տոմս է վաճառվել
2022 թվականի նոյեմբերի 27-ին Վենետիկի Ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեի փակման կապակցությամբ ցուցահանդեսի պաշտոնական կայքը հայտնել է ցուցահանդեսի 127-ամյա պատմության մեջ ամենաբարձր հաճախելիության մասին։
artguide.com-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ վաճառվել է ավելի քան 800 000 տոմս, իսկ նախադիտմանը ներկա է եղել 22 498 մարդ։
Բիենալեի 197 օրվա ընթացքում դիտողների թիվն աճել է 35%-ով՝ համեմատած 2019-ի 173-օրյա ցուցահանդեսի հետ։
Օտարերկրացիները կազմում էին այցելուների 59%-ը, իտալացիները՝ 41%-ը, 30%-ը (23 9276 մարդ) երիտասարդներ և ուսանողներ են։
Ցուցահանդեսը լուսաբանել են շուրջ 10 000 լրագրողներ լրատվական գործակալություններից, հեռուստատեսությունից, ռադիոյից, թերթերից, պարբերականներից և լրատվական կայքերից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին