Ողջի գետի աղտոտման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ողջի գետի աղտոտման փաստով նախաձեռնվել է քրեկան վարույթ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի հատկանիշներով ։ Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին դատախազությունից։
«Նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն է ուղարկվել «Hraparak.am» լրատվական կայքի` 2022թ. նոյեմբերի 30-ի ««Ժողովուրդ» Սյունիքում պոչամբարը պայթել է ու գյուղն է լցվել. Ծածկադմփոց բոլոր կողմերից» վերտառությամբ հրապարակումը /հաղորդումը/ այն մասին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնաջրերը շարունակում են առատորեն աղտոտել Ողջի գետն ու պոչամբարի հարակից բնակավայրերը:
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի հատկանիշներով (շրջակա միջավայրի կամ մարդու կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող քիմիական կամ կենսաբանական նյութը կամ թափոնը, կենսաբանական ազդանյութը, ազդակը կամ թունավոր նյութն օգտագործելու, պահպանելու, տեղափոխելու, ոչնչացնելու կամ դրանց հետ վարվելու անվտանգության այլ կանոնն իրավասու անձի կողմից խախտելը, եթե դրա հետևանքով առաջացել է շրջակա միջավայրի քիմիական կամ կենսաբանական աղտոտվածության, շրջակա միջավայրի վրա վնասակար ֆիզիկական ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի էական գերազանցում, շրջակա միջավայրի թունավորում կամ վարակում, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի օբյեկտների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանք:
Կատարվում է նախաքննություն»,-ասացին դատախազությունից։
Հարակից հրապարակումներ`
- ԶՊՄԿ. Վերջին անգամ պոչատարից արտահոսքի դեպք գրանցվել է ավելի քան երկու ամիս առաջ
- «Հանքահենների հերթական չարագործությունը բնության նկատմամբ»
- Սյունիքի մարզի Ողջի գետը կրկին աղտոտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին