Ադրբեջանը սահմանագծում հետևողականորեն լարում է իրավիճակը՝ իրադարձությունները մղելու էսկալացիայի. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգմավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ամենամեծ խնդիրն այն չէ, որ Ադրբեջանը սահմանագծում հետևողականորեն լարում է իրավիճակը՝ իրադարձությունները մղելու էսկալացիայի։
Գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչ է անում իշխանությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու, զսպելու կամ պատշաճ «դիմավորելու» համար։
44-օրյա պատերազմից հետո Հայաստանին ու Արցախի ուղղությամբ 5 հարձակում է եղել։
Դրանք նախապես եղել են կանխատեսելի՝ և՛ հետախուզական տվյալների, և՛ իրադրային վերլուծությունների առումով, սակայն դրանք կանխելու դիվանագիտական, ռազմական անհրաժեշտ գործիքակազմ չի կիրառվել։
Իշխանությունը երկրի ներսում «առյուծ է կտրում», իսկ արտաքին մարտահրավերներին դիմավորում գառի, զոհի կարգավիճակով»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել է նաև ականանետ. ՊՆ
- Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել․Բաքուն չեղարկում Է բանակցությունները․Stratfor
- Գիշերն Ադրբեջանը կրակել է արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Հակառակորդի կրակոցներից Արցախում զինծառայողներ են վիրավորվել․ ԱՀ ՊՆ
- Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան