ԱՄՆ-ը ողջունել է ԵՄ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթն ընդունելու գաղափարը
Միացյալ Նահանգները ողջունում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթն ընդունելու Եվրամիության մտադրությունը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Ավելի վաղ Politico-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին, հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է այս շաբաթ բանակցություններ սկսել ԵՄ երկրների հետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում ներառելու համար։
«Մենք ողջունում ենք Եվրամիության առաջընթացը պատժամիջոցների իններորդ փաթեթի հարցում»,-ասել է Բլինկենը Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ հանդիպել են ՆԱՏՕ-ի արտգործնախարարները։
ԵՄ երկրները փետրվարի վերջից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութ փաթեթ են ներկայացրել՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ
Հարակից հրապարակումներ`
- Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ լաստանավի գործարկման ձգձգումն այժմ էլ պայմանավորված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով
- ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ջիմ Քերիի դեմ
- ԵՄ ԱԳ նախարարները համաձայնության են եկել Իրանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ
- Ռուսաստանը կոչ է արել Արևմուտքին չեղարկել «Ռոսսելխոզբանկ»-ի նկատմամբ պատժամիջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան