Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են.
«Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին ժամը 18։10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Նոյեմբերի 30-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է»։
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդի կրակոցից զինծառայող է հրազենային վիրավորում ստացել
- ՊԲ-ն չի կրակել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Ադրբեջանը կրակել է ՊԲ դիրքերի, գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան