Գրիպի առումով հիվանդացության շատ ավելի մեծ բեռ ունենք, քան քովիդի. Ավանեսյան
«Վերջին շրջանում կորոնավիրուսի օմիկրոն շտամով պայմանավորված Հայաստանում հանգիստ իրավիճակ է: Այս տարի կորոնավիրուսից հետո նկատելի է սուր շնչառական վարակների ակտիվացում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ նորմալից շեղված որևէ ցուցանիշ չունեն, այն սեզոնային ակտիվության շրջանակների մեջ է։ Նախարարի խոսքով, ակտիվ կերպով մոնիտորինգ են իրականացնում դպրոցներում, պոլիկլինիկաներում, մանկական բաժանմունքներում։
Ա. Ավանեսյանն ասաց, որ այս տարի գրիպի H1N1 շտամն է շրջանառվում, ակտիվացել է, որը վտանգավոր է խրոնիկ հիվանդություններ ունեցողների, հղիների, երեխաների համար։
«Գրիպի առումով շատ ավելի մեծ հիվանդացության բեռ ունենք, քան քովիդով»,- ասաց առողջապահության նախարարը՝ նշելով, որ քովիդի դեպքերի աճ չեն նկատում, հետևաբար սահմանափակումներ ևս չեն նախատեսում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 106 նոր դեպք,1 մարդ մահացել է
- Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան