Էդուարդ Աղաջանյանը հետաձգեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության տեքստի քննարկումը
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում հետաձգեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը:
Նախագծի վերնագիրն է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ»:
Ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանին առաջարկում են արձագանքել Ադրբեջանի խորհրդարանի ընդունած հայտարարությանը, որում նենգափոխված է արցախյան հիմնախնդրի էությունը:
Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նիստին ներկա ՔՊ-ական պատգամավորներին տեղեկացրեց, որ նախագծի հեղինակների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերվել, որ հանձնաժողովի նիստը հետաձգեն մինչև լիագումար նիստերի սկիզբը՝ դեկտեմբերի 2-ը, որպեսզի այդ ընթացքում հայտարարության տեքստն աշխատանքային կարգով քննարկվի և լրամշակվի:
Աղաջանյանը հայտարարեց, որ նիստն ընդմիջում է մինչև դեկտեմբերի 2-ը և ներկա մյուս 3 պատգամավորների հետ լքեց դահլիճը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան