«Լուկօյլ»-ին արգելվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով նավթ արտահանել
Ռուսական «Լուկօյլ» նավթամթերք արտադրող ընկերությունը արևմտյան պատժամիջոցների պատճառով դեկտեմբերից կդադարեցնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով արտահանումը Կասպից ծովի նավթահանքերից: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Reuters-ը:
Reuters-ի փոխանցմամբ, նավթամթերքի արտահանումը կփոխանցվի Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի (Caspian Pipeline Consortium (CPC)) համակարգին։
Գործակալության տվյալներով, ընկերության որոշումը կապված է ԵՄ էմբարգոյի հետ, որը եվրոպացի գնորդներին արգելում է դեկտեմբերի 5-ից գնել և տեղափոխել ռուսական նավթ։ Էմբարգոն չի ազդի CPC-ի վրա, որը Ղազախստանի նավթի արտահանման հիմնական ուղին է։
«Լուկօյլ»-ը Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով նավթ է տեղափոխում Կասպից ծովի սեփական հանքավայրերից՝ «Յուրի Կորչագինից» և «Ֆիլանովսկիից»։ Արտահանման ծավալը կազմում է տարեկան մոտավորապես 2 մլն տոննա։
Հայտնի է, որ ղազախական նավթին բաժին է ընկնում CPC-ի միջոցով արտահանվող ընդհանուր ծավալի ավելի քան 80 տոկոսը, մինչդեռ ռուսական նավթի բաժինը կազմում է մոտավորապես 10 տոկոս։
Գործակալությունը գրել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ունի օրական մեկ միլիոն բարել նավթ, թեև այն ամբողջությամբ չի օգտագործվում, իսկ այս տարի դրա օրական արտահանումը նախատեսվում է 660 հազար բարելի հասցնել։