«Հրապարակ». Ճվճվ Արոյի որդիները գնել են ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի գազալցակայանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տեղեկացանք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Ջանիբեկ Հայրապետյանը վաճառել է հարազատ Զովունիում գտնվող սեփական գազալցակայանը։
Ըստ լուրերի՝ գազալցակայանի նոր սեփականատեր են դարձել քրեական հեղինակություն Ճվճվ Արոյի որդիները՝ Սարգիս ու Սերժ Վարդանյանները: Հիշեցնենք, որ նրանց մորական պապը՝ «Տրանսգազի» տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը՝ Գազի Կոլյան, ինքնասպանություն է գործել 2018 թվականի հուլիսին` իշխանափոխությունից 2 ամիս անց: Բայց բավականին պատկառելի ժառանգություն է թողել դուստրերին ու թոռներին:
Ոմանք ենթադրում էին, որ ժառանգներն արագ քամուն կտան պապի թողած հարստությունը, բայց, փաստորեն, փորձում են բիզնեսով զբաղվել: Ի դեպ, Նիկոլայ Գաբրիելյանի դուստրերից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հարսն է` որդու կինը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա