ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Մայքլ Քարփենթեր
ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ: Այս մասին ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։
Դեսպան Մայքլ Քարփենթերը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը Լոձում այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ խաղաղ բանակցություններից, նշել է.
«Միացյալ Նահանգները խորապես ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման դիվանագիտական գործընթացում, շահագրգռված է խաղաղության համաձայնագրով, և մենք կշարունակենք ուղիներ փնտրել երկու երկրների արտաքին գործերի նախարարների և առաջնորդների միջև նոր հանդիպում կազմակերպելու համար։
Գաղտնիք չէ, որ մենք շատ սերտորեն աշխատում ենք ԵՄ-ի մեր գործընկերների հետ այս հարցում և դիտարկում ենք ԵԱՀԿ գործիքակազմի տեղակայման հնարավորությունը, որy Հայաստանի խնդրանքով հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղակայեց կարիքների գնահատման թիմ, ինչպես նաև շատ աջակցում ենք սահմանին առնչվող ԵՄ ջանքերին։
Մեր նպատակը պարզ է. մենք ցանկանում ենք սահմանի շուտափույթ սահմանազատում, մենք կցանկանայինք, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ համաձայնեցվի երկու կողմերի միջև, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան, հարգվեն մարդու իրավունքներն ու այդ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց անվտանգությունը, և մենք կարողանանք նոր էջ բացել Հարավային Կովկասի պատմության մեջ:
Ակնհայտ է՝ այդ վերջնական վիճակին հասնելու համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց մենք պարտավորվում ենք անել ամեն ինչ այդ արդյունքին հասնելու համար», - ընդգծել է Մայքլ Քարփենթերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին