Սիրիան Թուրքիայից կոնկրետ գործողություններ է ակնկալում, այլ ոչ թե լոկ խոսքեր. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որում վերջինս չէր բացառել Ասադի հետ հանդիպելու հնարավորությունը։
Ինչպես փոխանցում է թուրքական «Gazete duvar» պարբերականը, Ասադը սիրիացի ակադեմիկոսների և լրագրողների հետ հանդիպմանը թուրք-սիրիական հարաբերությունների վերաբերյալ գնահատականներ է տվել։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, Սիրիայի նախագահն ընդգծել է, որ թեև Անկարան ցույց է տվել, թե իբր պատրաստ է ընդառաջել Դամասկոսի պահանջներին, այնուամենայնիվ, իրենք Թուրքիայից կոնկրետ գործողություններ են ակնկալում, այլ ոչ թե լոկ խոսքեր։
Ասադը նշել է, որ Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունների միջև հանդիպումներ են եղել։ Երկկողմ բանակցությունների մակարդակը շուտով կբարձրանա։
«Անկարան իր քաղաքական կողմնորոշմամբ կարող է ավելի վճռական լինել, քան որոշ արաբական երկրներ, սակայն հնարավոր չէ հասկանալ՝ Թուրքիայի դիրքորոշումն անկե՞ղծ է, թե՞ դա պարզապես քաղաքական խուսանավում է»,- հայտարարել է Ասադը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան