ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը Վրասատնի հանդեպ շարունակվում է
Բուխարեստում կայացած հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում խոսում են նաև Վրաստանին աջակցելու մասին։Այս մասին գրում է Jnews-ը։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարներն իրենց ամուր հավատարմությունն են հայտնում դաշինքի բաց դռների քաղաքականությանը։
«Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեն Արեւմտյան Բալկանների եւ Սեւ ծովի շրջանները։ Մենք ողջունում ենք մեր հանդիպումը ՆԱՏՕ-ի գործընկեր Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հետ, քանի որ ՆԱՏՕ-ն մեծացնում է համապատասխան աջակցությունը՝ կառուցելու նրանց ամբողջականությունն ու ճկունությունը, զարգացնելու կարողությունները և պաշտպանելու իրենց քաղաքական անկախությունը:
Մենք խստորեն հավատարիմ ենք Դաշինքի բաց դռների քաղաքականությանը: Մենք հաստատում ենք մեր որոշումները, որոնք կայացրել ենք 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում և բոլոր հետագա որոշումները՝ կապված Վրաստանի և Ուկրաինայի հետ»,- ասված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին