Ադրբեջանում արգելվել է քուրդ կին զինյալների մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը
Ադրբեջանական կինոթատրոնները հրաժարվել են ցուցադրել Իրաքի քուրդ կին զինյալների մասին պատմող «Sisters Apart» գեղարվեստական ֆիլմը: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Նախաձեռնությունը իրականացվել էր Ադրբեջանում Գերմանիայի դեսպանատան կողմից:
Աղբյուրը նշում է, որ ֆիլմը պատմում է երկու քուրդ կին զինյալների մասին, որոնք Իրաքում տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադրության հետևանքով իրար կորցնում են:
Դրանից հետո ֆիլմի ցուցադրման մասին հայտարարություն է արվել Բաքվում գտնվող «Լենդմարկ Պլազա» բիզնես կենտրոնում: Ինչին ի պատասխան, բիզնես կենտրոնի դիմաց ադրբեջանցիները կազմակերպել են բողոքի ակցիա, որի ընթացքում հնչել են թուրքամետ վանկարկումներ: Բիզնես կենտրոնը ֆիլմի ցուցադրությունը նախատեսում է իրականացրել գալիք շաբաթ:
Ադրբեջանցի ցուցարարների բողոքի պատճառն այն էր, որ այդ ֆիլմում թուրք զինվորները ներկայացվում են, որպես դաժան, արնախում մարդիկ:
Աղբյուրը նշում է, որ ֆիլմը պատմում է երկու քուրդ կին զինյալների մասին, որոնք Իրաքում տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադրության հետևանքով իրար կորցնում են:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Սիրիայում ու Իրաքում կռվող քուրդ զինյալներին համարում են ահաբեկիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին