Այս պահին սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց է սկսված. Գարեգին Բաղրամյան
«Այս պահին սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց է սկսված, վերջնական սակագնի փոփոխություն կլինի, թե ոչ, չեմ կարող ասել»,-կառավարության ճեպազրույցենրի սրահում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նա հյատնեց, որ մեկ շաբաթից, կամ 10 օրվա ընթացքում պարզ կլինի սկագնի փոփոխության հանգամանքը, երբ ամբոջացվի էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռները:
Բաղրամյանը, անդրադառնալով ջրի սակագնի սուբսիդավորման ժամկետին, հայտնեց, որ սակագները սահմանվել են 1 տարի ժամկետով, ինչպես նախատեսված է վարձակալության պայմանագրով:
Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունն օգոստոսին հայտ է ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար, բայց այն կառավարությունը խոստացել է սուբսիդավորել:
«Քանի որ սակագները սահմանված են մեկ տարի ժամկետով, սուբսիդավորումն էլ կլինի մեկ տարի ժամկետով՝ 2023 թվականին»,-հայտնեց Բաղրամյանը:
Պատասխանելով լրագրողի հարցերին՝ նա տեղեկացրեց, որ եղել են դեպքեր, երբ խախտումների համար «Վեոլիա ջուր»-ը անմիջական տույժեր է վճարել, որունք արտահայտվել են հաշվեկշիռներում, իսկ ընկերության նկատմամբ վարչական վարույթներով սահմանված վճարներն ուղղվում են պետական բյուջե, որը սակագնի գնագոյացման հետ կապ չունի, այն պայմանավորված է 3 գործոնով՝ ջրամատակարարման փաստացի ծավալով, սղաճով և էլեկտրաէներգիայի սակագնով:
Հարակից հրապարակումներ`
- Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա՝ դառնալով 208,42 դրամ
- Կառավարությունը մեկ տարի կսուբսիդավորի ջրի սակագնի թանկացումը.Գարեգին Բաղրամյան