ԱԱ-2022. Իրանի հավաքականի մարզիչը ԱՄՆ-ից կրած պարտությունից հետո հրաժարական է տվել
Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլոս Կեյրուշը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Իրանը 0:1 հաշվով պարտվել է ԱՄՆ-ին Քաթարում կայացած Աշխարհի առաջնությունում:
«Տղաներ և սիրելի ընկերներ, ամոթ չէ ձեր երազանքին չհասնելը, քանի դեռ պայքարում եք դրա համար և անում եք հնարավորը: Ես հպարտ եմ ձեզնով, դուք կրկին հիանալի էիք խաղադաշտում և դրանից դուրս:
Պատիվ էր լինել ֆուտբոլային այս ընտանիքի մի մասը։ Ես հավատում եմ, որ դուք արժանի եք լիակատար հարգանքի։ Բոլորին մաղթում եմ երջանկություն, խաղաղություն, հաջողություն և առողջություն»,- գրել է Կեյրուշն իր Instagram-ում։