Կառավարությունը շինթույլտվությունների տեղական տուրքերը կբարձրացնի 2-ից 10 անգամ
«Նախագծի նպատակը անավարտ շինություններն ավարտին հացնելու հարցում կարգապահության բարձրացումն է»,-կառավարության նիստում ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը զեկուցեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագիծը:
«Առաջարկվող առաջին կարգավորմամբ՝ երբ շինթույլտվության առաջին ժամկետն արվարտվում է, պետք է այդ շինարարության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր անավարտ շինության համար»,-հայտնեց Խաչատրյանը:
Նա հիշեցրեց, որ այսօրվա նորմերով կան շինարարության տարբեր մակարդակներից կախված նվազեցնող գործակիցներ, որոնք շինարարական թույլտվության ժամկետն ավարտելուց հետո այլևս չեն կիրառվի:
«Գտնում ենք, որ անավարտ շինությունների ավարտին չհասցնելու պայմաններից կամ պատճառներից մեկն այն է, որ դրանց համար տեղական տուրքի դրույքաչափերը շատ ցածր են»,- հայտարարեց նախարարը և բերեց օրինակ, երբ Երևանում 5000 ք/մ տարածքի վրա շինարարության համար տեղական տուրքը 500 հազար դրամ է:
Հայտնելով, որ նախագծով առաջարկվում է այդ տուրքերն ըստ գոտիականության բարձրացնել 2-ից 10 անգամ՝ Տիգրան Խաչատրյանն ասաց. «Երևանի 1-ից 4-րդ գոտիներում շիանարարության թույլտվության համար այլևս կկազմի ոչ թե 500 հազար դրամ այլ 5 մլն դրամ և եթե սահմանված ժամկետում չավարտվի շինարարությունը և դիմի ժամկետը երկարացնելու համար, ապա պետք է վճարի ավելի բարձր դրույքաչափ՝ նաև 2-րդ և 3-րդ դիմումների դեպքում»:
Խարատրյանը նաև տեղեկացրեց, որ սկզբնական շրջանում տուրքերի շափը նախատեսել էին ավելի շատ բարձրացնել, բայց տնտեսվարողների հետ քննարկումներից հետո ստիպված են եղել դրանք նվազեցնել:
Ըստ նախարարի՝ Երևանում այն վերաբերլու է բոլոր շենքերին և շինություններին, իսկ մարզերում բնակելի տները չեն ընկնի կարգավորման տակ և այն չի վերաբերվի սահմանամերձ գոտիներին:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօր ՀՀ նախագահին կառաջարկի հրամանագիր ստորագրել ԵՄ-ից 33 մլն եվրո դրամաշնորհի վերաբերյալ
- Հրատապ կարգով ԲԴԽ անդամներին 50% աշխատավարձի հավելում նախատեսող օրենք կընդունվի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է