Պրակտիկ դաշտում պետք է աշխատանքի տեմպը փոխենք, բոլորիս է վերաբերում՝ ինձնից սկսած. Նիկոլ Փաշինյան
«Զեկուցվող նախագծով 1 մլրդ 342 մլն դրամ է հատկացվում 8՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին սուբվենցիոն ծրագրերի պետության մասնաբաժինը փակելու համար»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ չզեկուցվող հարցերից մեկով էլ 960 միլիոն դրամ է հատկացվել 5 մարզի սուբվենցիոն ծրագրերին և դրանով հիմնականում 2022 թվականի ծրագրերն ավարտվում են և պետությունն էլ հատկացրել է 14 մլրդ դրամ:
Նիկոլ Փաշինյանն էլ ընթերցեց բոլոր ծրագրերը:
Նա նաև նախարարաից տեղեկացավ, թե ինչպես է կատարվում կառավարության որոշումը, որով սահմանվել էր, որ մարզպետարանները պետք է մինչև ընթացիկ տարվա վերջ ներկայացնեն հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի հայտերը, որպեսզի դրանք հասցնեն իրականացվեն:
Գնել Սանոսյանի պարզաբանումը, թե ժամկետն ուշացնող մարզպետարաններ կան, այնքան էլ չբավարարեց Փաշինյանին և նա հայտարարեց, որ պետք է ավելի ինտենսիվ աշխատել:
«Ոչ միայն այս ոլորտում, այլ բոլոր ոլորտներում մենք պետք է մեր աշխատանքի տեմպը փոխենք, այն շատ կարևոր բան է, մի քիչ ավելի արագ պետք է անենք: Ճիշտ է՝ կարգավորումներն արել ենք, բայց պրակտիկ դաշտում պետք է աշխատանքի տեմպը փոխենք, բոլորիս է վերաբերում, ինձնից սկսած՝ մյուսներով ավարտված»,-ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը շինթույլտվությունների տեղական տուրքերը կբարձրացնի 2-ից 10 անգամ
- Կառավարությունն այսօր ՀՀ նախագահին կառաջարկի հրամանագիր ստորագրել ԵՄ-ից 33 մլն եվրո դրամաշնորհի վերաբերյալ
- Հրատապ կարգով ԲԴԽ անդամներին 50% աշխատավարձի հավելում նախատեսող օրենք կընդունվի
- ԵԱ. Հայաստանի երեք կին բռնցքամարտիկ Բուդվայում այսօր կմրցեն եզրափակիչում հայտնվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին