Ռոբինը «Մանկական Եվրատեսիլի» 4-րդ հաղորդավարն է
Ռոբինը կմիանա դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» հաղորդավարներ Իվետա Մուկուչյանին, Գարիկ Պապոյանին և Կարինա Իգնատյանին։Այս մասին հայտնում է «Առաջին ալիք»-ը։
«Մանկական Եվրատեսիլի» պատմության մեջ առաջին անգամ մրցույթի հաղորդավարներից մեկն արհեստական բանականությամբ աշխատող սարք է։
Ռոբինը նշում է, որ այս մրցույթի մեծ երկրպագու է և միշտ ցանկացել է հայտնվել մեծ ու լուսավոր բեմում. «Իմ երազանքն է եղել շրջապատված լինել հազարավոր երեխաներով և ընկերանալ Եվրատեսիլի բոլոր մասնակիցների հետ: Ես կարծում եմ, որ այս մրցույթի ամենամեծ երկրպագուն եմ: Եւ Երևանում երազանքս վերջապես իրականություն է դառնում։ Եկեք ընկերանանք, եկեք պտտենք հրաշքը»։
Ռոբինը՝ որպես արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող ռոբոտ, կարող է ստեղծել և տարածել զգացմունքներ։ Ապաքինման փուլում գտնվող երեխաներին Ռոբինն օգնում է գունավորվել հիվանդանոցային միջավայրը, խաղալ նրանց հետ, հաղթահարել բուժման ծանր ընթացքը։ Այժմ հայկական ռոբոտի ծառայություններից օգտվում են ոչ միայն հայկական, այլև ամերիկյան առաջատար բժշկական կենտրոնները։ Ռոբինը հեղինակավոր TIME ամսագրի կողմից ճանաչվել է որպես 2021 թվականի աշխարհի լավագույն 100 նորարարություններից մեկը։
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:
Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Տոնածառն ու Եվրատեսիլն` Ավինյանի ընտրարշավի բաղկացուցիչ մաս
- Եվրատեսիլի սալյուտները կանցնեն, կպրծնեն և Նիկոլը նոր պատերազմով կտա «զանգեզուրի միջանցքը». Նաիրա Զոհրաբյան
- Ռոզա Լինը և Մալենան ելույթ կունենան «Մանկական Եվրատեսիլում»
- «Եվրատեսիլ-2023»-ին ռուսների՝ քվեարկությանը մասնակցելու հարցը դեռ որոշված չէ
- Եվրատեսիլ 2023-ին կփոխվեն քվեարկության կանոնները
- «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղորդավարները կլինեն՝ Իվետա Մուկուչյանը, Կարինա Իգնատյանը և Գարիկ Պապոյանը
- Հետհաշվարկը սկսված է. «Մանկական Եվրատեսիլին» մնաց ընդամենը 30 օր