Սաակաշվիլիի եղբայրը խոսել է քաղաքական գործչի առողջական ծայրահեղ ծանր վիճակի մասին
Թբիլիսիի կլինիկայում գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա չի կարող շարժվել: Palitranews հեռուստաընկերության եթերում նրա եղբոր Գիորգի Սաակաշվիլիի այդ տեղեկատվությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Վիճակը շատ ծանր է և այն գնալով վատանում է, նա կամ պառկած է, կամ նստած: Երբ նրան տեղափոխեցին կլինիկա, նա ինքնուրույն գնաց, հիմա դժվարանում է շարժվել: Բժիշկներն ասում են, որ եթե սա շարունակվի, ամեն ինչ կարող է ճակատագրական ավարտ ունենալ»,-ասել է Սաակաշվիլիի եղբայրը։
Նրա խոսքով՝ քաղաքական գործչին փրկելու միակ ճանապարհը նրան արտասահմանյան կլինիկա տեղափոխելն է, նման միջնորդությամբ պաշտպանական կողմը շուտով կդիմի դատարան։ Գիորգի Սահակաշվիլին անընդունելի է համարում արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի առաջարկը՝ արտասահմանյան կլինիկայից որևէ բժշկի բերել նախկին նախագահին բուժելու համար, քանի որ, ըստ նրա, Թբիլիսիի կլինիկաներում չկան համապատասխան պայմաններ և սարքավորումներ։
«Նա արդեն 79 կիլոգրամ է կշռում, երբ Վրաստան ժամանեց՝ 118 էր եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները այցելեին Սահակաշվիլիին կլինիկայում, կհամոզվեին, թե որքան ծանր է նրա վիճակը»,-ասել է Սաակաշվիլիի եղբայրը։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլիի բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ նրա օրգանիզմում մկնդեղ կա
- Վրաստանի արդարադատության նախարարությունը փորձաքննություն է նշանակել Սաակաշվիլիի թունավորման պատճառով
- Չեմ ուզում Սաակաշվիլին բանտում մահանա․ Զուրաբիշվիլի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան