Պատերազմական իրավիճակում ենք, վտանգ ամեն վայրկյան կարող է լինել. Վայոց Ձորի մարզպետ
«Մենք պատերազմական իրավիճակում ենք, վտանգ ամեն վայրկյան էլ կարող է լինել»,-կառավարության մուտքի դիմաց անդրադառնալով Ջերմուկում սահմանային իրավիճակին, ասաց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ մարզի սահմաններին իրավիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ադրբեջաական զինուժը գտնվում է ներխուժած հատվածում:
«Ընդհանուր որևէ լարվածություն չկա, անհանգստացնող միջադեպեր չեն եղել»,-հայտնեց Գրիգորյանը:
Մարզպետը վստահեցրեց, որ բնակիչների մեծ մասը վերադարձել է Ջերմուկ:
Արարատ Գրիգորյանը նաև հայտնեց, որ բազմաթիվ քննարկումներ են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, հանդիպել են հյուրանոցների տնօրեններին, սակայն վնասի փոխհատուցման գործարկվող ծրագրեր չկան:
Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը, Վայոց ձորի մարզպետը նշեց, որ նրանց հետ պարբերաբար հանդիպում են և պարզել են, որ նրանք առկա իրավիճակի վերաբերյալ փաստագրումներ են անում:
Հարակից հրապարակումներ`
- Ջերմուկում կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները
- Մարդիկ ցանկանում են գալ հենց Ջերմուկում գումար ծախսեն՝ օգտակար լինելու քաղաքի զարգացմանը. Նարեկ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում