Մեզ մոտ օրենսդրական կարգավորումներն ապօրինությունը պաշտպանելու համար են. Նիկոլ Փաշինյան
«Այդ նախադասությունը հետաքրքիր հնչեց, եթե ճիշտ հասկացա Ձեզ, հանրային տարածքի վրա ինքնակամ կառուցված շինությունները մենք որևէ կերպ չենք հարկում հա՞, ոչ էլ քանդո՞ւմ ենք»,-կիսակառույց շինությունների կառուցման գործընթացն արագացնող օրենքի նախագծերի փաթեթը զեկուցող ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին կառավարության նիստում դիմեց Նիկոլ Փաշինյանը:
Նախարարը հայտնեց, որ քանդելու մասով չի կարող ասել, քանի որ համայնքի իրավասության տակ է, բայց հավաստիացրեց, որ պետությունը չի հարկում նման կառույցները:
«Ստացվում է, որ ինքնակամ շինություն կառուցելն ավելի ձեռնտու է, քան թե օրինական շինությո՞ւնը, հը՞»,-արձագանքեց Փաշինյանը
Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը հայտնեց, որ նախորդ տարի ինքնակամ շինությունների հաշվառման կարգավորում է ընդունվել և կոմիտեն հաշվառել է 18 հազար նման կառույց, որի զգալի մասը համայնքային և պետական հողերի վրա են կառուցված:
Վերջինս պարզաբանեց, որ նոր կարգավորումով այդ շինությունները ևս կսկսեն հարկվել, բայց այն չի նշանակի, որ համայնքը կարող է ինքնակամ կառույցն օրինականացնել և հողը վաճառել այն կառուցած սուբյեկտներին:
«Կհարկվեն այնքան ժամանակ, մինչև համայնքը կորոշի կա՛մ ապամոնտաժել օբյեկտը, կա՛մ օտարել հողը»,-ասաց Թովմասյանը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մեր օրենսդրությամբ ի՞նչ է ստացվում՝ եթե շատ գռեհկացնենք, օրինակ, եթե մեկը հասցնի գիշերվա ընթացքում Հանրապետության հրապարակի կենտրոնում բուդկա դնի, հետո կարող է պարզվի, որ մենք տարիներով դատական պորցեսներով պետք է անցնենք, որ այդ բուդկան հանենք»:
Նա հիշեցրեց 2021 թ. արահերթ խորհրդարանական ընտրությունները, երբ քվեարկության մի գիշերում Աջափնյակ վարչական շրջանի կեսում հայտնվեցին բուդկաներ, որոնք մի քանի օրվա ընթացքում իր հրահանգով ապամոնտաժվեցին:
«Հիմա մենք ունենք դեպքեր, որ ինչ-որ մեկը Երևան քաղաքի կենտրոնում, այգում 30 կամ 25 տարի առաջ բերել ժանգոտ բուդկա է դրել ու մինչև հիմա մեր պետական մարմինները երևի մի 500-600 կգ թուղթ են գրել այդ ապօրինի կառուցի վերաբերյալ: Շատ կարևոր է, որ այս կարգավորումն անենք: Ի վերջո չի կարող հանրային շահը ստորադասվել մի բուդկայի նկատմամբ որևէ իրավունք ունեցող անհատի շահին»
Նա առաջրակեց խնդրով օրենսդրական փոփոխություն ներկայացնել:
«Ես երբեմն տպավորություն եմ ստանում, որ մեզ մոտ օրենսդրական կարգավորումները ոչ թե օրինակլանությունն, այլ ապօրինություն պաշտպանելու համար են, չի կարելի այդպես շարժվել»,-հայտարարեց ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը շինթույլտվությունների տեղական տուրքերը կբարձրացնի 2-ից 10 անգամ
- Կառավարությունն այսօր ՀՀ նախագահին կառաջարկի հրամանագիր ստորագրել ԵՄ-ից 33 մլն եվրո դրամաշնորհի վերաբերյալ
- Հրատապ կարգով ԲԴԽ անդամներին 50% աշխատավարձի հավելում նախատեսող օրենք կընդունվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին