Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց»-ում հայտնաբերվել է հետախուզվողը
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյոմբերի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել և գծային բաժին է տարվել 35-ամյա Վաղարշակ Ղ.-ն, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով: Այս մասին նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
«Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին»,- նշված է հաղորդագրությունում:
`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան