Ավինյան, սիրուն չի
Ամանորին ընդառաջ Հանրապետության հրապարակը զարդարելու աշխատանքների ընթացքում պատմամմշակութային հուշարձան համարվող շենքի զարդաքանդակները վնասել են։ Զարդաքանդակի մեջ խփած մեխը ջաք է առաջացրել։ Սա առաջացրել է սոցցանցերի օգտատերերի զայրույթը, արժանացել խիստ քննադատության։ Մարդիկ սա որակում են որպես պետական վանդալիզմ։
Հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է.
«Սա պարզապես հրապարակի շենքերի բարձրաքանդակների նկատմամբ անտարբեր կամ փնթի վերաբերմունքը վկայող նկար չէ։
Սա նկար է այն մասին, որ գեղցու լույսեր կախելու, քաղաքական էժան աչոկ հավաքելու, արդյունքում մի քիչ ավել իշխելու, մի քիչ ավել փող դիզելու նպատակից բացի չկա ոչինչ, չկա հայրենիք, չկա հայրենի հող, չկա հայրենի բնություն, չկա հայրենի պատմություն, չկա որևէ արժեք։
Իսկ արդյունքը պիտի լինի այն ինչ կա ու դեռ ավելի վատ»։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Հանրապետության հրապարակի պատմամշակութային արժեք հանդիսացող շենքներն այս աստիճան անարգողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 301-304-րդ հոդվածները նախատեսում են համապատասխան պատիժներ նմանօրինակ հանցավոր արարքների համար:
ՈՒ դուք, անողնաշար անգրագետներ, կոկորդ եք պատռում հարևանի ոչխարների կողմից մեր պատմամշակութային արժեքների ոչնչացման համար:
44 օր Եվրոպայից ծպտուն չլսած իշխանիկները մանկական եվրատեսիլի են պատրաստվում, որ հանկարծ նենց չստացվի, որ Անդրեա Վիկտորինան ծափ տա՝ Նիկոլը չպարի:
Ուր ե՞ք «Սերժի վախտ» ներժից բուդկա քանդելու համար հետույք ճղող գրանտակերներ»։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան հրապարակել է լուսանկարն ու գրել.
«Ավինյան, սիրուն չի»։
Կրթության, գիտության, մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը գրում է.
«Մարդ ինչքա՞ն բարբարոս պիտի լինի, որ մի քանի օրվա համար նախատեսված ամանորյա լուսային զարդարնքի համար փչացնի հուշարձան շենքի զարդաքանդակը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին