Պետդումայի նախագահը հարցում է անցկացնում օտարերկրացիների համար փոխնակ մայրության արգելման անհրաժեշտության վերաբերյալ
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հարցում է անցկացնում օտարերկրացիների համար փոխնակ մայրության արգելման անհրաժեշտության վերաբերյալ։
«Հաջորդ շաբաթ նախատեսում ենք դիտարկել օտարերկրացիներին փոխնակ մայրերի ծառայություններից օգտվելն արգելելու հարցը։ Այս որոշումը կպաշտպանի նորածիններին, կկանխի երեխաների վաճառքը արտերկրում»,- գրել է Վոլոդինը։
Ավելի վաղ Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել էր, որ օտարերկրացիների համար փոխնակ մայրությունը պետք է արգելվի։
dumatv.ru-ն հիշեցնում է, որ մայիսի 24-ին Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որն արգելում է օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Ռուսաստանում օգտվել փոխնակ մայրերի ծառայություններից։ Փաստաթուղթը մշակվել է Պետդումայի խոսնակի անունից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա