10 մլրդ դրամ ՏՏ ոլորտին՝ դոլարի փոխարժեքի նվազման հետևանքները մեղմելու համար
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում բազում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք շղթայական ազդեցություն են ունենում նաև մեր այս ոլորտի վրա»,-կառավարության նիստում հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ զեկուցելով «ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Աջակցության նախագաիծը նախարարը հիմնավորեց նաև դրամի արժևորման հետևանքով ՏՏ ոլորտում գործող ընկերությունների՝ արտահանման արդյունքում ստացված եկամուտները դրամային արտահայտմամբ նվազմամբ:
Նա հիշեցրեց, որ մարտին աջակցման ծրագիր էր ներկայացվել 50 % եկամտային հարկի վերադարձի տեսքով, իկ ԿԲ-ի հետ սկսել են ֆինանսական ռիսկերի կառավարման և ֆինանսական նոր գործարքների կիրառման քննարկումներ և դասընթացներ, բայց նոր իրողությունների ներքո այսօր կարող են տուժել ՏՏ ընկերությունները:
Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ որոշմամաբ առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 %-ից ավելի, ինչպես նաև իրենց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալն աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 %-ը:
Նրա խոսքով՝ ծրագրով պետական աջակցությունը կլինի 10 մլրդ դրամի սահմաններում:
Հարակից հրապարակումներ`
- Մեզ մոտ օրենսդրական կարգավորումներն ապօրինությունը պաշտպանելու համար են. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունը շինթույլտվությունների տեղական տուրքերը կբարձրացնի 2-ից 10 անգամ
- Կառավարությունն այսօր ՀՀ նախագահին կառաջարկի հրամանագիր ստորագրել ԵՄ-ից 33 մլն եվրո դրամաշնորհի վերաբերյալ
- Հրատապ կարգով ԲԴԽ անդամներին 50% աշխատավարձի հավելում նախատեսող օրենք կընդունվի
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան