Հայկական սիրելի կպչուկները «Viber»-ում՝ արդեն անիմացված տարբերակով
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է․
«Աղջկա և տղայի կերպարներով, հայկական գրառումով ստիկերների (կպչուկների) հաջողությամբ ոգեշնչված՝ Վիվա-ՄՏՍ-ն այս անգամ ներկայացնում է «Viber» կպչուկների նոր փաթեթ՝ արդեն անիմացված տարբերակով:
Ի դեպ, նախորդ՝ ստատիկ տարբերակները ներբեռնվել են համապատասխանաբար 588 000 և 213 000 անգամ: Սիրելի կերպարներով անիմացված ստիկերները հասանելի են «Viber» մեսինջեր օգտագործողներին՝ աշխարհի ցանկացած կետից: Ակնկալվում է, որ կպչուկների նոր փաթեթը նույնչափ սիրելի կդառնա և տարածում կունենա:
Նոր թողարկված անիմացված «Viber» ստիկերների գրառումները առօրյա խոսքում հաճախակի կիրառվող արտահայտություններ են, որոնք արդեն հաճույքով օգտագործվում են: Ստիկերները հասանելի են անվճար ներբեռնման համար և չունեն ժամկետային սահմանափակումներ: «Viber»-ի և Վիվա-ՄՏՍ-ի նոր նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է տարատեսակ թվային հարթակներում ընկերության և բաժանորդների միջև հաղորդակցման ուղիների ընդլայնման գործում, ինչը համահունչ է ընկերության թվային փոխակերպման ռազմավարությանը:
Հայկական կերպարներով «Viber» ստիկերների օգտագործման ցուցանիշներն օրեցօր աճում են: Ներկայում՝ Վիվա-ՄՏՍ-ի «Viber» ալիքը միավորում է 270 000 օգտագործողի:
«Թվային ոլորտում ներկայիս միտումները թելադրում են շուկայում առաջարկել համաշխարհային ծառայություններ՝ ազգային փաթեթավորմամբ, ներառյալ խորհրդանիշեր, կերպարներ և գույներ: Հեռահաղորդակցությունը գործ ունի ոչ միայն ապրանքների և ծառայությունների, այլև զգացմունքների հետ, և մենք այսօր զգացմունքներ կիսելու, պատկերային և տեքստային տարբերակով հայերեն հաղորդակցվելու հնարավորություն ենք ստեղծում մարդկանց համար: Մեր բաժանորդների ոգևորությունը շատ գնահատելի է: Մենք արդեն վաղուց ենք համագործակցում «Viber»-ի հետ և ապագա գործակցության զգալի հեռանկարներ ենք տեսնում», -նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Ինչպե՞ս ներբեռնել Վիվա-ՄՏՍ-ի նոր անիմացված ստիկերները
Կպչուկները հասանելի են «Viber»-ի ստիկեր մարկետում՝ «Viva-MTS animated stickers» որոնմամբ: Ստիկերները կարելի է անվճար ներբեռնել, դրանք հասանելի են առանց սահմանափակումների: Ստիկերները հասանելի են թե՛ Վիվա-ՄՏՍ-ի և մյուս բջջային օպերատորների բաժանորդներին: Ստիկերները կարելի է ներբեռնել https://vb.me/mts_am3_pr հղմամբ:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.mts.am վեբկայք»:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Արևային էներգիայի կիրառումը բջջային կապի ենթակառուցվածքում
- Բուժական լաբորատորիա, երկու դահլիճ և ճաշարան. Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ «Զինվորի տունը» կընդլայնի սպասարկման ծավալը
- Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է լավագույն սակագին. 7 Դ/ՄԲ՝ Վրաստանում, Եգիպտոսում, ԱՄԷ-ում և 50 այլ երկրում ռոումինգում գտնվելիս
- Վիվա-ՄՏՍ. Բացառիկ հնարավորություն՝ միացի՛ր «Y»-ին՝ առաջին 30 օրվա համար վճարելով 1800 դրամ
- Վիվա-ՄՏՍ. Ամսական 5 գիրք «Զանգակ» գրատնից՝ 15% զեղչով
- Վիվա-ՄՏՍ. Շարունակվող գործընկերություն՝ արդարացված արդյունքով
- Վիվա-ՄՏՍ. Լերկ սարն անտառ դարձնելու մեկնարկը տրվել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան