Հասարակություն 18:07 30/11/2022 Հայաստան

«Ոսկե սերմեր». Հանձնվեց երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօր տեղի ունեցավ «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» երախտիքի և հարգանքի կրթամրցանակաբաշխությունը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, լիբանանահայ երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի հիշատակին։

«ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ»-ը «Հայ Ձմեռ պապ բարեգործական հիմնադրամի ծրագիրն է, որը ԵՊԿ և Հաճեան ընտանիքի համագործակցությամբ յուրաքանչյուր կիսամյակ Գէորգ Հաճեանի անվան կրթամրցանակով է խրախուսում կոնսերվատորիայի շնորհաշատ ուսանողներին։

«Բարի, ազնիվ անձնավորություն, հրաշալի երգիչ. ահա այսպիսին էր Գէորգ Հաճեանը, որի նվիրվածությունը հայրենիքին, հողին, ջրին, ամեն մի թուփին իր արվեստի մեջ շատ բացահայտ երևում է»,- միջոցառման ժամանակ ասաց ԵՊԿ վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գայանե Գեղամյանը։

Նրա խոսքով՝ երգիչը համերգներ է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում և ներկայացրել է   հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները։ Գայանե Գեղամյանը նշեց նաև, որ թեև Գէորգ Հաճեանն ունեցավ կարճ ստեղծագործական կյանք, սակայն այն եղել է բարձրունքներով լի։ «Փառք ու պատիվ նրան և ուզում եմ շնորհակալություն հայտնել Գէորգի ընտանիքին՝ կնոջն ու տղային, որ այս միջոցառումը կազմակերպել են մեր երիտասարդ ուսանողների համար, որոնք սովորում են վճարովի համակարգում։ Այս փոքրիկ օգնությունը շատ պատվաբեր է ձեզ համար, քանի այն հիշատակում է այսպիսի մի հզոր անհատականության մասին»,- ասաց պրոֆեսորը։

Գայանե Գեղամյանը նաև շնորհակալություն հայտնեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանին, որի նախաձեռնությամբ զոհված տղաներին նվիրված կրթամրցանակաբաշխություն է անցկացվում։

Նշենք, որ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը 2021 թվականից սկսել է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝  նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիրը: Կրթամրցանակների նպատակն է Արցախյան գոյամարտերում զոհված հերոսների հիշատակը հավերժացնել՝ նրանց անունները շաղկապելով կրթության և մշակույթի զարգացման գաղափարին։

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանն իր խոսքում ասաց, որ մեծագույն բավականություն են ստացել Կոնսերվատորիայի տաղանդավոր երիտասարդների կատարումներից։

«1,5 տարի առաջ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ սահմանվեց զոհված հերոսների անուններով կրթամրցանակաբաշխություն և այն ռեալ արդյունքներ է տալիս։ Կրթամրցանակի գաղափարը ծնվել է կորստի ցավից, բայց մեզ հարկավոր էր կենտրոնանալ և վշտից դուրս գալ այնպես, ինչպես Գէորգը, մնացած հերոսները կանեին, որոնց անուններով կրթամրցանականեր ենք սահմանել Հայաստանի 4 բուհերում»,- ընդգծեց Արմինե Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ նայելով Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 5 հազար և ավելի հերոսների կենսագրությունը, տեսնում են, որ անհավանական տաղանդավոր և հզոր սերունդ ենք կորցրել։
Արմինե Պետրոսյանը կոնսերվատորիայի ուսանողներին խորհուրդ տվեց լսել Գէորգի կատարումները. «Գևորգը բյուրեղյա անձնավորություն էր, մեծ, մաքուր երեխա, որը թողել էր իր բարեկեցիկ կյանքը, հրաժարվել արտերկրում աշխատելու բոլոր առաջարկներից և եկել էր Հայաստան՝ շենացնելու հայրենիքը։ Այո, նա այն շենացրեց իր արվեստով և արյունով»։ 

Գէորգ Հաճեանի կինը՝ Ֆրիդա Հաճեանն էլ անդրադարձավ իրենց համատեղ կյանքում անցած ճանապարհին, ուսանողական տարիներին և վերջում հայրենիքում բնակություն հաստատելուն։ «Մենք հասանք մեր երազանքին, բայց չգիտեինք, որ հետագան շատ ծանր է լինելու մեզ համար»,- ասաց նա։

Նշենք, որ այս կիսամյակ Գէորգ Հաճեանի անունը կրող «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» երախտիքի և հարգանքի առաջին կրթամրցանակակիրներն են Լուիզա Պետրոսյանը, Թովմաս Կարապետյանը, Դավիթ Խաչատրյանը։

Լիբանանահայ օպերային երգիչ, խմբավար, «Դրո Կանայան» կոմիտեության անդամ, ազատամարտիկ Գևորգ Հաճյանը ծնվել է 1971 թվականին Լիբանանի Անջար քաղաքում։ 2020 թվականի աշնանը մասնակցել է Արցախում տեղի ունեցող Հայ-ադրբեջանական պատերազմին։ ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանի և նույն վաշտի ազատամարտիկ Քրիստափոր Արթինի հետ զոհվել է՝ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի ազատագրման ժամանակ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}