Մեսսին ԱԱ-ում կարողացել է Մարադոնայի հերթական ռեկորդը գերազանցել
ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրում Արգենտինայի և Լեհաստանի հավաքականների հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ Լիոնել Սկալոնիի սաների հաղթանակով։
Հարավամերիկացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել էամենատարեց խաղացողը, ով Աշխարհի առաջնության մեկ խաղում հինգ և ավելի անգամ դրիբլինգ է արել և ստեղծել հինգ կամ ավելի գոլային պահ։ Նախորդ ռեկորդակիրը Դիեգո Մարադոնան էր, ով նմանատիպ նվաճում էր գրանցել 1994 թվականին աշխարհի առաջնությունում։
Ավելի վաղ Լիոնելը գերազանցել էր Մարադոնայի ռեկորդը աշխարհի առաջնությունում անցկացրած հանդիպումների քանակով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին