
«Ապրելու ենք»․ կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը
Կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի «Ապրելու ենք» խորագրով համերգը, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի նախաձեռնությամբ Ճարտարապետների միության դահլիճում:
Համերգային ծրագիրը ընդգրկել է հեղինակային ստեղծագործություններ, նոր գործիքավորումներ, երաժշտական նոր ձևավորումներ, արտասահմանյան և հայ հեղինակների դասական ջազային ստեղծագործություններ: Նվագախումբը հանդիսատեսի դատին է հանձնել նաև իր նոր տեսահոլովակը»,-ասվում է հաղորդագրությունում: