«Հրապարակ». Նախապատվությունը տրվեց հնազանդ կամակատարներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ի հեճուկս հանրային լայն շերտերի տարակուսանքի, ՔՊ հնաբնակներին չի զարմացրել Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ նախկին ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանին ու նախկին ԲՀԿ-ական Վահագն Ալեքսանյանին կուսակցության վարչության նախագահի տեղակալներ նշանակելու մասին։
Վարչության ընտրությունների կեղծումից հետո ՔՊ-ում սպասում էին, որ Փաշինյանը կպատժի ոչ միայն կեղծարարության ենթադրյալ կազմակերպիչ Սուրեն Պապիկյանին և նրա աջակիցներին, այլև քիչ թե շատ ինքնուրույն անձանց, որպեսզի վերջիններիս մտքով չանցնի աճել և կրկնել Պապիկյանի «ինքնագործունեությունը»՝ հավակնել վարչապետի աթոռին և վարչությունում յուրայիններ ներդնելուն։
Սրանով է պայմանավորված, որ ՔՊ վարչության նախագահի տեղակալ չնշանակվեցին, դիցուք, կուսակցության հիմնադիրներից Արմեն Փամբուխչյանը կամ Արայիկ Հարությունյանը, այլ նախապատվությունը տրվեց հնազանդ կամակատարներին։ Սրանով Փաշինյանը թիմին մեսիջ հղեց, որ իր կողքին տեղ ունեն անմնացորդ կամակատարները։
ՔՊ աշխատակազմի ղեկավար էլ նշանակվել է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, ով ժամանակին «Հայկական ժամանակի» գանձապահն է եղել, ապա՝ հաշվապահը, հետո՝ կառավարական առանձնատների ՊՈԱԿ-ի տնօրենը և տարիների ընթացքում ապացուցել է իր հավատարմությունը Փաշինյանին և նրա կնոջը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան