Քաղաքական 16:23 01/12/2022 Հայաստան

Լավրովը փակագծեր է բացել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերի մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր խոսել  է Պրահայում  հոկտեմբերի 6-ին  Ֆրանսիայի նախագահի ու ԵԽ նախագահի նախաձեռնությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։

Պատասխանելով հարցին, թե ինչու է կարծում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ անգործության մատնված, և արդյոք կա՞ հնարավորություն վերսկսելու դրա աշխատանքը, Ս. Լավրովն ասել է.

«Պատասխանը շատ պարզ է։  ԵԱՀԿ Մինսկի խումբը ժամանակին ստեղծվել էր, որպեսզի միավորի այն  երկրներին, որոնք տարածաշրջանում ազդեցություն ունեն ու կարող են ազդկաներ ուղարկել Բաքվին ու Երևանին, որոնք պայմանավարվել են աշխատել Ռուսաստանի ու ԱՄՆ համանախագահությամբ։ Ինչ-որ փուլում, Ֆրանսիան, ինչպես հաճախ է պատահում, հայտարարեց՝ իսկ ե՞ս։ Պայմանավորվեցինք, որ Ֆրանսիան կլինի երեք համանախագահողներից մեկը»։

Նրա խոսքով, 44-օրյա պաերազմից հետո Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադար, Ռուսաստանը շարունակել ու շարունակում է օգնել հայկական ու ադրբեջանական կողմերին  տարածաշրջանում և տնտեսական, և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում, ինչը զարգացման խթան կհանդիսանա ոչ միայն  Հայաստանի և Ադրբեջանի,  այլև հարևան այլ երկրների՝  Թուրքիայի, Իրանի, Վրաստանի համար։ Եվ ՌԴ-ն էլ դրանում շահագրգռված է։

«Ռուսաստանը կօգնի կողմերին նաև սահմանների գծման հարցում։  Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը նաև աջակցություն կցուցաբերի Հայաստանի ու Ադրբեջանի միջև  խաղաղ համաձայնագրի համաձայնեցման գործում։ Այս ամենը Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հանդիպումների արդյունք են»,-ասել է Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարը, շարունակելով խոսքը, նշել է.

«Դրան զուգահեռ մենք նկատեցինք այլ խաղացողների կողմից այս գործընթացներին միջամտելու ջղաձիգ փորձեր։ Մենք դրա հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել: Միակ բանը, որ մենք նկատել ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում, այն էր, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքը Վաշինգտոնի և Փարիզի միջոցով պաշտոնապես հայտարարեց, որ իրենք ոչ մի տեղ, ոչ մի ձևաչափով չեն համագործակցելու Ռուսաստանի հետ։ Այսպիսով, նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին։ Ուստի, երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են այս Մինսկի խումբը, մենք նրանց ասում ենք՝ այդ հարցն Ադրբեջանին ուղղեք, քանի որ առանց Ադրբեջանի մասնակցության ցանկացած միջնորդական ջանքեր անիմաստ են։ Բայց հիմա և ֆրանսիացիները, և ամերիկացիները, և ԵՄ-ն փորձում են փոխհատուցել թաղված Մինսկի խումբը՝ փորձելով խցկվել միջնորդական ջանքերում։ Ավելին, փորձում են վերցնել ու սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ռուսական կողմի մասնկցությամբ»։

Որպես օրինակ նա նշել է Բրյուսելում սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստը. «Դե, հայերն էլ, ադրբեջանցիներն էլ բարեկիրթ մարդիկ են, գնում են այնտեղ։ Բայց ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է սահմանազատման մասին խոսել՝ չունենալով նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզը, որը գոյություն ունի միայն ՌԴ Գլխավոր շտաբում։ Նույնը վերաբերում է խաղաղության պայմանագրին։ Ահա, նրանք գնացին Պրահա Եվրոպական քաղաքական համայնքի այդ ֆորումին: Նրանք փաստաթուղթ են ստորագրել, որում նշվում է, որ սահմանազատման գործընթացի և խաղաղության պայմանագրերի համար հիմք պետք է ընդունվեն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն ճանաչված սահմանները: Իսկ Ալմա-Աթայի հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են Անկախ Պետությունների Համագործակցությունը և հաստատում են սահմանների անձեռնմխելիությունը։ Այն սահմանները, որոնք կային միութենական հանրապետությունների միջև, այսինքն՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ակնհայտորեն մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ»,- հավելել է նախարարը։

Լավրովի խոսքով, երբ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու պարոն Միշելի կողմից հաստատվել է Ալմ-Աթիի համաձայնագրի ճանաչումն առանց ինչ-որ վերապահումների, ապա դա հեշտացնում է հետագա գործը, քանի որ լուծում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերաբերյալ մոտեցումը։

«Եվ իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան կարգավիճակի, որքան Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, նրանք պատրաստ են քննարկել,  տրամադրել իրավունքների բոլոր երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Ոչ ոք այլևս չի հիշում Մինսկի խմբի մասին. Երբեմն Հայաստանում ինչ-որ քաղաքական գործիչ ասում է՝ ինչո՞ւ Մինսկի խումբը... Նրան հուղարկավորել են ֆրանսիացիներն ու ամերիկացիները։ Այնպես որ, այդ հարցում մենք որևէ կապ չունենք»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}