Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած անձինք ՌԴ քաղաքացիներ են
«Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983)»,-հայտն ում է ԱԻ նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։
Հարակից հրապարակումներ`
- Ջրաբերի տարածքում կործանված ինքնաթիռը Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր օդանավ է եղել
- Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել, հայտնաբերվել է 2 այրված դի