2021 թ.-ին ՀՀ-ում աղքատության մակարդակը 26.5 % է.ՎԿ-ի նոր մեթոդաբանական աճպարարությունը
«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի աղքատության ցուցանիշը ՀՀ-ում այն կազմել է 26.5 %»,-կառավարության դեկտեմբերի 1-ի նիստի ավարտին հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Ցուցանիշը համեմատելով 2020 թվականի հետ՝ Փաշինյանը հայտարարեց, որ 2021 թվականին արձանագրվել է աղքատության որոշակի նվազում, իսկ 2019 թվականի նկատմամբ՝ 0.1 տոկոսային կետով ավելացում:
Փաշինյանը չմոռացավ արձանագրել, որ 2019 թվականից Վիճակագրական կոմիտեն նոր մեթոդաբանությամբ է հաշվարկում աղքատության ցուցանիշը և մինչ 2019 թվականի տվյալները չեն կարող համեմատել դրանից հետո արաձանագրած տվյալների հետ, բայց և շարունակեց համեմատությունը:
«2019 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատության դեպքում ունենք 0.1 % ցուցանիշով աճ, իսկ 2020 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատությունը 0.8 %-ով աճ է ապրել: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ 2020 թվականին քովիդի հակաճգնաժամային մեր միջոցառումները եղել են խիստ հասցեական: Այսինքն՝ մեր միջոցառումների արդյունքում ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք, բայց քանի որ հակաճգնաժամային ծրագրերն ավարտվել են, մի փոքր ավելացել է»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Պրակտիկ դաշտում պետք է աշխատանքի տեմպը փոխենք, բոլորիս է վերաբերում՝ ինձնից սկսած. Նիկոլ Փաշինյան
- Մեզ մոտ օրենսդրական կարգավորումներն ապօրինությունը պաշտպանելու համար են. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունը շինթույլտվությունների տեղական տուրքերը կբարձրացնի 2-ից 10 անգամ
- Կառավարությունն այսօր ՀՀ նախագահին կառաջարկի հրամանագիր ստորագրել ԵՄ-ից 33 մլն եվրո դրամաշնորհի վերաբերյալ
- Հրատապ կարգով ԲԴԽ անդամներին 50% աշխատավարձի հավելում նախատեսող օրենք կընդունվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին