Օրթոպեդ-վնասվածքաբանը՝ երեխաների ողնաշարային հիվանդությունների մասին
Ողնաշարային հիվանդություններից մարդիկ տուժել են բոլոր ժամանակներում: Դրանք տարածված են ինչպես երիտասարդների, մեծահասակների, այնպես էլ երեխաների շրջանում։ Մեզանից շատերը կյանքի ընթացքում ունենում են պարանոցի և մեջքի ցավեր, որոնք, ինչպես մասնագետներն են ասում, կարող են պայմանավորված լինել ողնաշարի տարբեր հիվանդություններով:
Բժիշկները հաճախ անվանում են ողնաշարը որպես «առողջության հիմք», և դժվար է չհամաձայնել դրա հետ։
ԵՊԲՀ ողնաշարային վիրաբուժության, մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ամբիոնի դասախոս, «Ուիգմոր Քլինիք»-ի մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Արա Անթառանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնում է երեխաների շրջանում տարածված ողնաշարային խնդիրները, դրանց առաջացման պատճառները, ինչպես նաև այն առասպելները, որոնք տարիներ շարունակ շրջանառվում են։
Մասնագետի խոսքով՝ ողնաշարային հիվանդությունների առաջացման պատճառները շատ տարբեր են։ Երեխաների մոտ առավել հաճախ հանդիպում են ողնաշարային դեֆորմացիաները՝ բնածին և ձեռքբերովի։ Արա Անթառանյանի խոսքով՝ հղիության առաջին շաբաթների ընթացքում վիտամինների պակասը, ֆոլաթթվի դեֆիցիտը երեխաների բնածին ողնաշարային հիվանդությունների առաջացման պատճառ կարող են դառնալ։
Ինչ վերաբերում է ձեռքբերովի դեֆորմացիաներին, ապա այստեղ, ըստ օրթոպեդ-վնասվածքաբանի, մի շարք տարածված առասպելներ կան։
Օրինակ, ըստ Արա Անթառանյանի, հասարակության մեջ կա կարծիք՝ եթե երեխան դպրոցական ծանր պայուսակ է կրում, ճիշտ չի նստում կամ փափուկ անկողնում է քնում, ապա նրա մոտ սկոլիոզ կառաջանա։ Հաջորդ ծայրահեղությունն այն է, որ սպորտով կամ երաժշտությամբ, օրինակ, ջութակով զբաղվելու դեպքում երեխայի ողնաշարը կթեքվի։ «Իրականում դրանք առասպելներ են։ Անկախ նրանից՝ երեխան ուղիղ է նստում, թե ոչ, դա չի կարող անդրադառնալ երեխայի ողի աճի վրա»,- ասում է նա։
Ողնաշարային հիվանդություններից խուսափելու համար ինչ պետք է անել, ի՞նչ սկզբունքներով է ողնաշարի հիվանդությունների բուժումն իրականացվում, արդյոք վիրահատական միջամտություն անհրաժեշտ է, թե ոչ։ Այս և այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան