Հրատապ կարգով ԲԴԽ անդամներին 50% աշխատավարձի հավելում նախատեսող օրենք կընդունվի
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագիծ:
Գործադիրը նախագծով առաջարկում է սահմանել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամին օրենքով սահմանված կարգով այսուհետ տրվելու է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով:
Առաջրկվում է օրենքի նախագիծը համարել անհետաձգելի և ԱԺ-ում ընդունել արագացված կարգով:
«Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի ծախսերում փոփոխություն է առաջանալու: Սահմանադրության 110-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պետական բյուջեն ընդունվում է մինչև բյուջետային տարվա սկիզբը: Հետևաբար, Նախագծով Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և անդամներին տրամադրվող հավելումները Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի ծախսերում արտացոլվելու նպատակով անհրաժեշտ է ապահովել Նախագծի ընդունումը մինչև պետական բյուջեի եկամուտները և ծախսերը արտացոլող՝ 2023 տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը»,-ասվում է հիմնավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը մեկ տարի կսուբսիդավորի ջրի սակագնի թանկացումը.Գարեգին Բաղրամյան
- Կառավարությունը 200 մլն եվրոյի վարկ կվերցնի բյուջեի դեֆիցիտը փակելու համար
- Կառավարությունն այսօր կնվազեցնի ՍԴ-ի նախագահի, փոխնախագահի և դատավորի լրացուցիչ աշխատավարձը
- Այդ ինչպե՞ս է լինում, որ փող ու ձև գտնում եք և ձեր աշխատավարձերը բարձրացնում եք կրկնակի. Թադևոս Ավետիսյանը՝ իշխանություններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին