«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանի մոտ բացասական լույսի ներքո ինտրիգներ է հյուսում թիմակիցների դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պաշտպանության ԱԱ և ՆԳ հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իշխանական խմբակցությունում նոր կարգավիճակ ունի. քպ-ական պատգամավորների, նախարարների, ղեկավար անձնակազմի մասին նյութեր է հավաքում, հանդիպում խնդրում վարչապետ Նիկոլ Փաշինյանից ու գնում, բացասական լույսի ներքո ինտրիգներ է հյուսում թիմակիցների դեմ:
Իհարկե, դա ներկայացնում է իբրև խմբակցության ներսում առկա իրավիճակ: «Այդ հանդիպումները պարբերական բնույթ ունեն, ու ամեն անգամ նա Փաշինյանին տեղեկացնում է, թե ով կարող է լինել թիմի «սև ագռավը»»,- պատմեց «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրը՝ հավելելով, որ Քոչարյանը Փաշինյանի հետ հանդիպումներին իշխանականների կոնկրետ անուններ ներառող ցուցակներով է գնում:
Մեզ փոխանցեցին նաև, որ հանձնաժողովի նախագահը՝ ի դեմս պատգամավորներ Արփի Դավոյանի ու Վահագն Ալեքսանյանի, իր ներկայացուցիչներն ունի ՔՊ վարչության ներսում ու երբեմն Փաշինյանի մոտ նաև նրանց միջոցով է ամրապնդում իր ասածները: Ինչո՞ւ է սեփական թիմում ինտրիգներ հյուսում. «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը լսելու համար նաև Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը փորձեց լսել՝ կապ հաստատելով նրա հետ: Պատգամավորի օգնականը մեզ տեղեկացրեց, որ Քոչարյան-Փաշինյան առանձին հանդիպում, որպես այդպիսին, տեղի չի ունենում:
«Նրանք հանդիպում են կա՛մ խմբակցության ընդհանուր նիստերի, կա՛մ, օրինակ, ուժային կառույցների կողմից կազմակերպած միջոցառումների, կա՛մ այլ ֆորմատի հանդիպումների ժամանակ: Առաձին հանդիպումներ, այն էլ՝ պարբերաբար, չեն ունենում»,- ասաց Քոչարյանի՝ Փայլակ անունով օգնականը: Թիմի ներսի «սևերի» ցուցակին առնչվող հարցը, թերևս, այդպես էլ մնաց անպատասխան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա