Ղազինյան. Ֆրանսիան ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը սխալվեց
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Ֆրանսիան ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը սխալվեց
Ֆրանսիայի ԱԺ-ի գրեթե միաձայն ընդունած բանաձևը և դրա նկատմամբ Ֆրանսիայի կառավարության դրական վերաբերմունքն ապացուցեցին, որ Արցախի հարցում պահանջների նշաձողի իջեցման միջազգային պահանջ ուղղակի գոյություն չունի:
Հաշվի առնելով Արցախի հարցով Ռուսաստանի և Ֆրանսիայի հրապարակային հայտնած դիրքորոշումները կարելի է եզրակացնել, որ Արցախի հարցում պահանջի նշաձողն իջեցնելու Փաշինյանի հայտարարությունն ինքնագործունեություն էր, իսկ դրա դրդապատճառները թաքնված են Ալիևի հետ նրա ունեցած բանավոր պայմանավորվածությունների մեջ:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անվիճարկելի և բնական իրավունք է, որը չեն կարող չեղարկել ոչ Ալիևը, ոչ Էրդողանը, և առավել ևս ոչ Փաշինյանը:
Արցախը եղել է, կա և լինելու է հայկական»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան