Սոբչակը պատմել է Դուբայում 47 մլն դոլարով առանձնատուն գնելու մասին
Հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ իրեն առաջարկել են առանձնատուն գնել ԱՄԷ-ում։ Առանձնատան արժեքը 47 մլն դոլար է։ Շքեղ անշարժ գույքը նույնիսկ ունի մասնավոր նավամատույց սեփական զբոսանավերի համար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Վաճառողի անունը Սոբչակը չի հայտնել։ Լրագրողը հավելել է, որ նման նամակներ ուղարկում են նրան միայն այն պատճառով, որ ռիելթորները սպառել են հարուստ հաճախորդներին։
«Օլիգարխների բացակայության պատճառով մարդիկ ինձ առաջարկում են 47 մլն դոլար արժողությամբ վիլլա,- ամփոփել է «Դոմ-2»-ի նախկին հաղորդավարուհին։