Վրաստանը կշարունակի աջակցել Սև ծովում ՆԱՏՕ-ի գործողություններին
Վրաստանը կշարունակի աջակցել ՆԱՏՕ-ի անվտանգության գործունեությանը սևծովյան տարածաշրջանում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել են հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ ԱՄՆ Զինված ուժերի (ԶՈՒ) եվրոպական հրամանատարության և Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Կավոլին հետ հանդիպումից հետո։
«Հանդիպման ժամանակ Իրակլի Ղարիբաշվիլին վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել և նպաստել ՆԱՏՕ-ի ջանքերին՝ ուղղված սևծովյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը»,-հաղորդագրությունից մեջբերում է արել ՏԱՍՍ-ը։
Ըստ մամուլի ծառայության տարարած լուրի՝ Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրացիան, ինչպես նաև ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ երկրի համար առաջնահերթություններ են։
Կողմերը անդրադարձել են Վրաստանին պաշտպանական կարողությունների ամրապնդմանը ԱՄՆ-ի աջակցությանը։ Ընդգծվել է, որ տասնամյակներ շարունակ Վրաստանը ակտիվորեն մասնակցել է ՆԱՏՕ-ի միջազգային առաքելություններին և պատրաստ է շարունակել այդ պրակտիկան նաև ապագայում։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը Վրասատնի հանդեպ շարունակվում է
- Վրաստանի արդարադատության նախարարությունը փորձաքննություն է նշանակել Սաակաշվիլիի թունավորման պատճառով
- ԵՄ-ն հայտարարում է Վրաստանի՝ ԵՄ անդամակցությանը նախապատրաստվելու մասին
- Դեպի Վրաստան դրամական փոխանցումներով Հայաստանը տասնյակում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան