Մեր գիտական միտքը պետք է լինի պետական մտքի առաջնագծում, ինչում մենք միշտ հաջողել ենք. Տիգրան Մանսուրյան
«Աշխարհը գտնվում է բեկումնային իրավիճակում, և գոյացել են այնպիսի տարօրինակ խնդիրներ, որոնք մի կողմից՝ դրական, մյուս կողմից՝ ծայրահեղ բացասական նշանակություն ունեն: Ես կարծում եմ, որ մեր գիտական միտքը պետք է լինի պետական մտքի առաջնագծում, ինչում մենք միշտ հաջողել ենք»,- ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։
Նա նշել է, որ Հայաստանը դեռ Սովետական իշխանության տարիներին համարվել է գիտության հանրապետություն, և կարևոր է, որ մենք այդպիսին մնացել ենք. «Համալսարանը ոչ միայն գիտության ռացիոնալ, այլև ազգային գիտակցության հումանիտար ամենամեծ կենտրոնն է: Այն հայագիտական հումանիտար կենտրոն է, որը գիտության նվաճումներին ու ձեռքբերումներին իմաստ և հողեղեն մարմին է տալիս: Այս երկուսի համատեղումն ապահովում է համալսարանը»։
Ամփոփելով խոսքը՝ մաեստրոն հորդորել է ուսանողներին լավ սովորել՝ ապահովելու գիտության անընդհատական զարգացումը:
ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնել է ԵՊՀ ոսկե մեդալ
Հարակից հրապարակումներ`
- Հունվարի 27-ին կհնչեն Տիգրան Մանսուրյանի՝ դեռևս հանրությանը չներկայացված ստեղծագործություններ
- Առաջին անգամ կանցկացվի Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ
- Մենդելի փառատոնում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Օրհներգ-նավապետ բարի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան
- «Բոլորը լավ աշխատեցին». Տիգրան Մանսուրյանը ներկա էր իր ստեղծագործության երևանյան պրեմիերային
- «Սիմֆոնիկ Մանսուրյան». Կինոերաժշտություն՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ
- Հայրենասիրական մղումների մեջ միշտ պետք է գիտակցենք հայոց լեզվի դերը. Տիգրան Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
- Մաեստրո Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործությունը հնչել է Ռավեննայի փառատոնում
- Ինձ մշտապես սցենարն է ներշնչել և ֆիլմի հերոսուհին. Տիգրան Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը կներկայացվի տեսանյութերի հետ գեղեցիկ համադրմամբ
- Մարզահամերգային համալիրում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին