Ֆրանսիացի դպրոցականներին դասասենյակներում ցածր ջերմաստիճանի պատճառով ծածկոցներ են բաժանում
Փարիզից հարավ-արևելքում գտնվող դպրոցներից մեկում սկսել են դպրոցականներին ծածկոցներ տրամադրել դասասենյակներում ցածր ջերմաստիճանի պատճառով, քանի որ քաղաքապետարանը ձգձգում է ջեռուցումը էլեկտրաէներգիայի վճարների ավելացման պատճառով։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «Franceinfo» ռադիոկայանը:
Փարիզի հարավ-արևելքում գտնվող Լիմեյ-Բրեվան կոմունայում ծնողները ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով միացնել ջեռուցումը։
«Նրանք չափել են ջերմաստիճանը դասասենյակներում և պարզել, որ այն ընդամենը 10-12 աստիճան է»,- ասել է Օդրի Գուֆը՝ ծնողների ասոցիացիայի փոխնախագահը։
Ըստ նրա՝ քաղաքապետարանից իրենց ասել են, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ երեխաները պետք է ընտելանան նման պայմաններում սովորելուն։
Քաղաքապետարանից հայտնել են, որ շենքերում գիշերը ջեռուցումն անջատվում է, իսկ դասասենյակները տաքանում են միայն օրվա կեսին։ Նշել են նաև, էներգիայի համար քաղաքային վարչակազմի ծախսերն աճել են 3,7 միլիոն եվրոյով:
Ինչպես նշում են լրատվամիջոցները, ֆրանսիական շատ դպրոցներ դեռ չեն միացրել ջեռուցումը, չնայած այն բանին, որ դրսում շատ ցուրտ է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան