Ավինյան. Շենքերի վրա անցքեր եղել են հին ժամանակներից
«Լուսավորության աշխատանքները կատարվել են մասնագետների կողմից։ Շենքերին փակցման հետ կապված քաղաքացիների անհանգստությունը վստահաբար փարատվելու»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, աշխատանքային խմբերից իրենց առաջանային պահանջը եղել է նվազագույն միջամտություն, շենքերի վերադարձ նախնական տեսքին։
«Ասեմ ավելին, տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումներ։ Դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր կան, մետաղա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը։ Առհասարակ պատմամշակութային հուշարձանների հետ կապված մենք գարնանը մեծ ծրագիր ունենք, որի մասին կհասցնենք խոսել»,-ասաց նա։
Ինչքա՞ն վնաս է կրել Երևանն այդ աշխատանքների հետևանքով։
Ի պատասխան Ավինյանը նշեց. «Վնաս որպես այդպիսին քաղաքը չի կրել, այն թեմաները, որոնք շրջանառվում են, այն նկարները, որոնք տարածվում են համացանցում, այն պատկերները, որոնք կապվել են քաղաքապետարանի աշխատանքների հետ, զարդանախշի մեջ կներեք արտահայտությանս համար բոլտը, մեզ հետ կապ չունեն։ Այո, այդ շենքերին ժամանակին շատ մեծ վնասներ են հասցվել, և այդ վնասները նույնպես այս ընթացքում արձանագրվել են, գարնանաը պատրաստվում ենք անդրադառնալ այդ հարցերին»։
Ավինյանն ասաց, Երևանի տոնական լուսավորությունն այս տարի լինելու է բացառիկ։
«Վստահ եմ, որ բոլորը տպավորված են լինելու։ Տոնական լուսավորությունը ողջ քաղաքում կմիանա Մանկական Եվրատեսելի մեկնարկի հետ»,-ասաց նա։
Դեկտեմբերի 31-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գալա համերգ։
«Վստահ եմ, որ համերգների շարքը տպավորիչ է լինելու։ Հուսով եմ՝ երևանցիները, հյուրերը կհավանեն։ Այս միջոցառումներով մենք ընդգծելու ենք Երևանի դերը՝ ապահովելու վարակիչ տրամադրություն ողջ երկրով։ Այդ մթնոլորտը մենք երկար ժամանակ չենք ունեցել, Երևան քաղաքը փորձում է վերականգնել այդ տրամադրությունը»,-ասաց Ավինյանը։
Ինչքա՞ն գումար է ծախսվել Երևանում տոնական լուսավորության, զարդարանքի համար։ Հարցին չպատասխանեցին ու ճշգրիտ թիվ չհրապարակեցին ասուլիսին ներկա քաղաքապետարանի պաշտոնյաները՝ նշելով, որ պայմանագրերը հրապարակված են։
Հանրապետության հրապարակում նկարահանումը կատարվել է այսօր՝ դեկտեմբերի 2-ին։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ճարտարապետների պալատը պահանջում է անհապաղ դադարեցնել աշխատանքները
- Քաղաքապետարանը զբաղված է վանդալիզմով
- Ավինյան, սիրուն չի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան