ԵՄ դեսպանը հետևում է Սաակաշվիլիի առողջական վիճակին
Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ ԵՄ ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակին։Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Ըստ Հերչինսկիի՝ շատ կարևոր է, որ Սաակաշվիլիի իրավունքները լիովին պաշտպանված լինեն։
«Մենք կապի մեջ ենք Սաակաշվիլիի ընտանիքի հետ։ Նրա իրավունքների հարցը բարձրացնում ենք նաև Վրաստանի կառավարության համապատասխան ներկայացուցիչների հետ…»,- ասել է Հերչինսկին։
Ի դեպ, Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ «Էմպաթիա» կենտրոնը եզրակացություն է ներկայացրել, որտեղ ասվում է, որ երրորդ նախագահն ունի ավելի քան 20 ախտորոշում կամ ախտանիշ, որոնք անհամատեղելի են դարձնում նրա ազատազրկումը։
Ըստ «Էմպաթիա»-ի՝ Սաակաշվիլիի առողջության վերաբերյալ պատրաստված զեկույցը բաղկացած է 194 էջից և 22 հավելվածից։ Փաստաթուղթը պատրաստել է կենտրոնի դատաիրավական փորձագիտական հանձնաժողովը, որում, ըստ «Էմպաթիա»-ի, ընդգրկվել են նաև միջազգային փորձագետներ։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլիի եղբայրը խոսել է քաղաքական գործչի առողջական ծայրահեղ ծանր վիճակի մասին
- Սաակաշվիլիի բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ նրա օրգանիզմում մկնդեղ կա
- Վրաստանի արդարադատության նախարարությունը փորձաքննություն է նշանակել Սաակաշվիլիի թունավորման պատճառով
- Չեմ ուզում Սաակաշվիլին բանտում մահանա․ Զուրաբիշվիլի
- Սաակաշվիլիի փաստաբանն ասել է, որ քաղաքական գործիչը դեմենցիա ու տուբերկուլյոզ ունի
- Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիի դավաճանությունն է համարել Ռուսաստանի հետ հակամարտության պատճառ
- Սաակաշվիլիի դատավարությունը կրկին հետաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան