Իլոն Մասկը նախատեսում է չիպավորել սեփական որդուն
Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ պաշտպանում է իր Neuralink ընկերության կողմից մշակված չիպը սեփական երեխաներից մեկի գլխում տեղադրելու գաղափարը։ Business Insider-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Neuralink-ի կենտրոնակայանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Մասկը պարզաբանել է, որ չիպերի տեղադրման գործընթացում չի վախենա իր երեխաների առողջության համար։ «Մենք գտնվում ենք այն կետում, որտեղ ես չեմ կարծում, որ դա վտանգավոր կլինի»,-հավելել է Մասկը:
Նա նշել է, որ երեխայի մոտ առողջական խնդիրներ լինելու դեպքում անպայման կգնար նման քայլի։ Ակնկալվում է, որ Neuralink ինտերֆեյսը նախնական փորձարկումներում կանցնի կաթվածահար մարդկանց վրա:
Neuralink չիպը վերահսկում է ուղեղի գործունեությունը և նպատակ ունի խթանել նրա թույլ կետերը էլեկտրական լիցքերի միջոցով: Ընկերությունը նախատեսում է ռոբոտի միջոցով չիպեր տեղադրել մարդու գանգում:
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկը հայտարարել է՝ռեփեր Քայնե Ուեսթի Twitter-ի էջը կրկին կարգելափակվի
- Ամերիկացի դերասանուհուն, որն իրեն Իլոն Մասկ է անվանել, արգելափակել են Twitter-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան